
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաղորդել է, որ ուշադրություն չի դարձնում քննադատությանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ին պարտվելուց հետո:
«Քննադատությունն ինձ վրա ոչ մի կերպ չի ազդում, հակառակ դեպքում չէի կարողանա մնալ երեք տարի: Ակումբի և լրատվամիջոցների միջև մեծ տարածություն կա: Չեմ լսում այն, ինչ գրում և խոսում մամուլում: Չեմ պատրաստվում դա անել նաև այս շաբաթ: Հեռուստացույցին չեմ մոտենում 10 մետրից ավելի մոտիկ տարածության վրա»,- ասել է նա: