![](https://armlur.am/wp-content/uploads/2016/10/Henrikh-Mkhitaryan-Manchester-United-Injury-News-706197.jpg)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն BT Sport-ին պատմել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թեթև մրսածություն ուներ, ինչի պատճառով բաց էր թողել «Սենթ Էտյենի» հետ առաջին հանդիպումը։
M.E.N-ի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստն արդեն ապաքինվել է և վերսկսել է մարզումները։
Մանչեսթերցիների մարզչական շտաբը հույս ունի, որ Մխիթարյանը կկարողանա մասնակցել Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի՝ «Բլեքբերնի» հետ փետրվարի 19-ին կայանալիք հանդիպմանը։