Լևոն Անանյանի` Գրողների միության նախագահության օրոք, որոշում կայացվեց Հայաստանում փետրվարի 19-ն ընդունել որպես գիրք նվիրելու օր:
Արարողության անց կացման ամսաթվի ընտրությունը կապված է 1869 թ. փետրվարի 19-ին ծնված, հայկական մեծագույն բանաստեղծ և գրող, խոշոր հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ:
Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է. այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք ու եթե ոչ հաճախ, ապա տարվա մեջ գեթ մեկ օր մեկական գիրք նվիրենք մեր մտերիմներին, հարազատներին:
Գիրք նվիրելով` ինքներս մեզ և մեր շրջապատին նվիրում ենք հոգևոր հաղորդակցման հաճելի ու անմոռաց պահեր: