
Իրաքի վարչապետ Հայդա ալ-Աբադին հայտարարել է, որ մեկնարկել են Մոսուլի արևմտյան մասը «Իսլամական պետությունից» ազատագրելու ռազմական գործողությունները:
«Մենք հայտարարում ենք գործողության նոր փուլի մասին: Մենք գալիս ենք Մոսուլի արևմտյան մասն ազատագրելու: Մեր ուժեր սկսում են քաղաքացիների ազատագրումը «Դաեշի» ահաբեկչությունից», ասել է նա:

Իրաքի զինուժն այսօր նաև հայտարարել է, որ գրավել է Աթբահ և Ալ-Լազագա գյուղերը և առաջ է շարժվում դեպի Մոսուլի օդակայան: