ՖՈՏՈ. Արցախում փետրվարի 20-ին երրորդ համապետական հանրաքվեն կանցկացվի. քանի դիտորդ է ժամանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ին տեղի կունենա Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության հանրաքվեն:

Մինչ այդ, այսօր ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով` դիտորդների և ԶԼՄ-ը ներկայացուցիչների համար:

Նա նշեց, որ փոփոխություններ են եղել, ըստ որոնց հանրաքվեի ամբողջ ընթացքը կարելի է լուսանկարահանել և տեսանկարահանել: Ինչպես նաև հանրաքվեի արդյունքների բողոքարկման ժամկետն է երկաձգվել և ամրագրվել է վերջնահաշվարկի ինստիտուտը:

Արզումանյանը հայտնեց, որ հանրաքվեին մասկանցելու է 102 հազար 757 քաղաքացի, որի թիվն ավել է 2015 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցողների թվից: Հանրաքվեի ժամանակ կգործի 11 ընտրատարածք, որից յուրաքանչյուրում կա 8-9 հազար ընտրող:




Լրահոս