Ինչպես հայտնել ենք` այսօր Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում:
ArmLur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ Արցախի 3/8 ընտրատեղմասում ժամը 10:00-ի դրությամբ մասնակցել է 70 ընտրող:
Այս ընտրատեղամասում, որպես դիտորդ ներկա են Աբխազիայի ԱԺ պատվիրակությունը` փոխխոսնակի գլխավորությամբ:
Վերջիններս ընտրությունների ընթացքը լավ են գնահատել` նշելով, որ եկել են մասնակցելու նաև տոնի:
1/8 ընտրատեղամասում, որտեղ ընտրելու է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ժամը 10:00-ի դրությամբ մասնակցել է 67 հոգի` տարբեր տարիքային խմբերի:
Հանձաժողովի նախագահ Նաիրա Պետրոսյանի խոսքով, սակայն, ընտրողների մեծամասնությունը բարձր տարիքի քաղաքացիներ են եղել: