Փետրվարի 24-25-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը համացանցի իր էջում գրել է, որ փետրվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով:

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչպես և խոստացել էինք մոտենում է երկար սպասված գարունը: Սկսած փետրվարի 24-ից վերջապես մեր երկիր կներթափանցեն հարավային տաք օդային հոսանքներ, որոնք գալիս են Եգիպտոսից: Փետրվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով, ինչի արդյունքում օդի մեջ կզգացվի գարնան շունչը:

Ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում կարձանագրվի դրական ջերմային ֆոն: Տավուշի և Սյունիքի Հովիտներում ջերմաստիճանը ցերեկը կհասնի +12…+15, իսկ Արարատյան դաշտում և Երևանում +5… +6 աստիճանի»:




Լրահոս