Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, փոխանցում է Trend-ը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մեծ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար: Մեր կառուցողական քաղաքականությունն ուղղված է կոնֆլիկտի խաղաղ լուծմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և այլ կարևոր կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևերի հիման վրա»,-ասել է Ալիևը:
Պատասխանելով ԼՂ հարցում Ռուսաստանի գործունեության մասին հարցին՝ Ալիևը նշել է, որ «Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, պետք է ճնշում գործադրեն ագրեսորի վրա»:
Նա նաև նշել է, որ հակամարտության շուտափույթ կարգավորման հույս ունի: