Ռուսաստանն ու Քաթարը, որոնք արդեն չեղարկել են վիզաները դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, մտադիր են հեշտացնել վիզային ռեժիմը երկու երկրների քաղաքացիների համար: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասել է Դոհայում ՌԴ դեսպան Նուրմահմադ Խոլովը:
Նրա խոսքով՝ արդեն այս տարի ռուս զբոսաշրջիկները, ովքեր Դոհայի միջով մեկնում են այլ երկրներ, կարող են վիզաներ ստանալ դեպի Քաթար մինչև 72 ժամ ժամկետով:
«Դա հնարավոր է դարձել՝ շնորհիվ Qatar Airways ավիաընկերության մեր գործընկերների, որոնք հետաքրքրված են Ռուսաստանից տուրիստական հոսքի մեծացմանը»,-ընդգծել է Խոլովը:
Ավելի վաղ ԱՄՆ-ում ռուս դեսպան Սերգեյ Կիսլյակը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել Վաշինգտոնի հետ՝ վիզային ռեժիմը հեշտացնելու ուղղությամբ: