Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում Բաղդադում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 18–ին Իրաքի մայրաղաքաք Բաղդադում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին։

Այդ առթիվ Բաղդադի Սուրբ Կարապետ եկեղեցում Հոգեշնորհ Տեր Պետրոս աբեղա Ազարյանի գլխավորությամբ մատուցվեց Սուրբ պատարագ։

Այնուհետև, տեղի ունեցավ տոնական միջոցառում, որին մասնակցեցին Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, այլ դիվանագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Շնորհավորելով ներկաներին՝ Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը նշեց, որ հայ զինվորականն այսօր ոչ միայն ամուր պաշտպանում է մեր սահմանները, այլև իր նպաստն է բերում միջազգային խաղաղության ապահովմանը` այդ կերպ բարձրացնելով ՀՀ հեղինակությունը միջազգային հարթակում։

Դեսպանը նաև հավելեց, որ ՀՀ զինված ուժերը, ունենալով մասնագիտական բարձր պատրաստվածություն, կարգապահություն և հայրենիքի նկատմամբ մեծ նվիրում, կարող են իրականացնել իրենց առջև դրված բոլոր խնդիրները։

Միջոցառման ընթացքում հայրենասիրական երգերի և ասմունքի կատարմամբ հանդես եկան համայնքային երգչախումբը, համայնքային կառույցների ներկայացուցիչները և հայկական վարժարանի սաները:




Լրահոս