Ինչպես հայտնել ենք` այսօր Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում:
ArmLur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ այս պահին Արցախի 3/3 ընտրատեղամասում իր ընտրությունն է կատարում ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
ԼՂՀ վարչապետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սահմանադրական փոփոխություններն անում են առաջին հերթին ժողովրդի համար:
«Սահմանադրական փոփոխություններն արվում են առաջին հերթին ժողովրդի համար, որպեսզի կարողանանք կառուցել այնպիսի երկիր, որտեղ ապրելը հաճելի կլինի»:
Նշենք, որ ավելի ուշ նույն ընտրատեղամասում կընտրի նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: