Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) զենքի համաշխարհային առևտրի մասին զեկույց է հրապարակել, որում նշվում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի ներմուծման էական տարբերությունը:
Զեկույցի համաձայն՝ 2012-2016թթ. զենքի ադրբեջանական գնումները 20 անգամ գերազանցել են հայկական գնումներին:
SIPRI-ն նաև նշում է, որ վերջին տարիներին Ադրբեջանը մտնում է այն երկրների թվում, որոնք մշտապես զենք են գնում Ռուսաստանից:
Հրապարակված տվյալների համաձայն՝ 2012-2016թթ. ռազմական-արդյունաբերական ոլորտում զենքի ամենախոշոր արտահանող են մնում ԱՄՆ-ն և Ռուսաստանը: