Ինչպես հայտնի է՝ փետրվարի 17-ին քաղաքացի Նժդեհ Բերբերյանը զանգել է Ոստիկանություն և հայտնել, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ. Սիրադարյանը և նրա հորաքրոջ որդին` Ա. Օսկանյանը իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում, իր կամքին հակառակ, իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով:
Մարդուն ապօրինի ազատությունից զրկելու հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:
Փետրվարի 17-ին Ա. Օսկանյանը և Հ.Սիրադարյանը ձերբակալվել են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ա. Օսկանյանը «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին է՝ Արա Օսկանյանը: Եվ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամները կատարվածը քաղաքական հետապնդում են որակում:
Այսօր ժամը 18:00-ին լրանում է ձերբակալության 72 ժամը, և այդժամ պարզ կլինի՝ երիտասարդները կկալանավորվեն, թե ոչ: