Բրիտանական Ֆիլմերի 15-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում։Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնին աջակցում է Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում:
Բացման արարողությանը մասնակցում էին՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի մենեջեր Նաիրա Նազարյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Փառատոնը մեկնարկեցեվրոպական կինոյի դասական Քեն Լոուչի«Ես`Դենիել Բլեյք» ֆիլմով։ Ռեժիսորն այս ֆիլմի համար երկրորդ անգամ արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին, իսկ BAFTA մրցանակաբաշխության ժամանակ այն դարձել է «Տպավորիչ բրիտանական ֆիլմ» անվանակարգի մրցանակակիր:
«Այստարի Բրիտանական ֆիմերի փառատոնի ընթացքում մենք բացահայտում ենք մարդու իրավունքների, բազմազանության և ներառականությանթեմաները: Եսուրախեմ, որփառատոնըմեկնարկում է «Ես`Դենիել Բլեյք» ֆիլմով:
Ֆիլմի ուղերձներից շատերը մարտահրավերային են: Անկախ նրանից, համաձայն ենք այդ ուղերձների հետ, թե ոչ, մենք պետք է բաց լինենք լսելու ուրիշների տեսակետները, տեսնելու աշխարհը նրանց տեսանկյունից և նշանավորելու ռեժիսորի իրավունքը`արտահայտելու իր տեսակետը»,-ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան ՋուդիթՖարնուորթը
«Մենք ուրախ ենք, որ փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում:
Ես ինքս հաճախ այցելում եմ և դիտում այդ ֆիլմերը և տարեցտարի ականատես եմ լինում երիտասարդների ներգրավվածության աճին և դրական փոփոխություններին։ Վստահ եմ, որ Beeline-ի աջակցությամբ ցուցադրվելիք բրիտանական լավագույն ֆիլմերը կոգեշնչեն հանդիսատեսին՝ պարգևելով միմիայն դրական լիցքեր և բարձր տրամադրություն»,-նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի մենեջեր Նաիրա Նազարյանը։
«Յուրաքանչյուր տարի մենք աշխատում ենք կինոսիրողներին ներկայացնել վերջին տարիների լավագույն կինոաշխատանքները: Բոլոր ֆիլմերն արժանացել են տարբեր մրցանակների և ստացել կինոքննադատների բարձր գնահատականը:
Հոբելյանական փառատոնին մենք առաջին անգամ ֆիլմերը կներկայացնենք օրական չորս անգամ»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղիտնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 18-ից 24-ը Մոսկվա կինոթատրոնում: Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։Այս տարի փառատոնի հատուկ ծրագրի շրջանակում կցուցադրվեն BAFTA կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին և երեք ֆիլմ, որոնք բարձրաձայնում ենք մարդու իրավունքների թեման:
Փետրվարի 19-ին կցուցադրվի «Ոսկե գլոբուս» մրցանակից նոմինացված «Սինգ սթրիթ» կինոնկարը: Փետրվարի 20-ին կներկայացվի «Այդ ֆանտաստիկ սերը» ֆիլմը, որը պատմում է ժամանակակից Լոնդոնում տեղի ունեցող անհավանական ընկերության մասին: «Հասուն կյանքի հմտությունները» կատակերգությունը կցուցադրվի փետրվարի 21-ին: Փետրվարի 22-ին կինոթատրոնի էկրանին կլինի «Այրել այրել այրել» ֆիլմը, որը Միացյալ Թագավորության խոստումնալից երիտասարդ ռեժիսոր Չենյա Բաթոնի դեբյուտային աշխատանքն է:
Փետրվարի 23-ին կցուցադրվի «Ջրհեղեղ» ֆիլմը, որն ընդգրկվել է կանանց` իրենց աշխատանքում առաջադեմ ներկայացնող լավագույն ֆիլմերի շարքում: Փառատոնը կեզրափակի 3 BAFTA-ի նոմինացված «Գրառումները կուրության մասին» փաստագրական ֆիլմը:
Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.britishcouncil.am կայք։
Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Արմնյուզ, Հ2, Հ3, Ար, Արարատ, Շողակաթ, Կենտրոն և Երկիր Մեդիա հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Ռադիո Հայը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը, AutoRadio FM 89.7-ը և web.tv-ն: