Ես ինձ վարչապետ եմ տեսնում. Հրանտ Բագրատյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն լրագրողների հետ զրույցում նշեց, թե դիմել է վեց կուսակցությունների՝ դաշինք կազմելու համար, սակայն չի ստացվել։

«2016–ի փետրվարին դիմել եմ վեց կուսակցության, ասել եմ՝ եկեք վիճակահանություն անենք, 100 հազար դոլար դնենք, որ չգնանք իշխանությունից փող խնդրելու, բոլորի հետ հանդիպել եմ և ՀԱԿ նախագահ Լևոն Տեր–Պետորսյանի և Լևոն Զուրաբյանի հետ։ Ասել են՝ մենք խոշոր ենք, երեք հոգի մեզնից մեկը՝ ձեզնից։ «Ժառանգության» Րաֆֆի Հովյաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը մինչ այսօր չեն պատասխանել։ Չեմ պատկերացնում, որ այդքան մեծ բան են ներկայացնում, որ նախկին վարչապետին չպատասխանեն։ Նիկոլին եմ դիմել մի քանի անգամ, սկզբից ասել է՝ «Քաղաքացիական պայմանագրով» ենք գնում, Սասուն Միքայելյանը համագումարից հետո հրավիրեց, խոսեցինք, մինչեւ նոյեմբերի 23–ը չպատասխանեցին, եւ ասեցի՝ ուշ ա,  ես ինձ վարչապետ եմ տեսնում։ Նորից  կապվել է Փաշինյանը, ասել է՝ գնանք համաձայնեցնենք Մարուքյանի հետ, գնացել ու չի զանգե »,–Նշեց նա :

ՀԱԿ պատգամավորը նաև ասաց, որ  Կոնգրեսում իրեն առաջարկվել է լինել 7–րդ հորիզոնականում, ինչին դեմ է եղել:

«Նույն ՀԱԿ–ը ազատական թեւ է, բայց երկու լուրջ պրոբլեմ ունենք։ ՀԱԿ–ը պետք է փորձի համոզել, որ փուլային լուծումը կարող է ընդհանրապես լուծում լինել Ղարաբաղում, որ խաղաղություն կլինի, այլ ոչ թե նոր բորբոքված պատերազմ։ Կներեք, բայց ես չէի կարող  լինել ՀԱԿ-ում 7-րդ համարը։  Բացի առաջին նախագահից, մյուս 5 հոգուն չեմ տեսնում, որ ինձանից բարձր են։ Կամ պիտի վիճակահանություն լինի, կամ ինչ-որ մեխանիզմ»,-նշեց նա:

 




Լրահոս