Եվս մեկ ադրբեջանցի մտադիր է Հայաստան տեղափոխվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թալիշներով բնակեցված Լերիկի շրջանի բնակիչ Էլդանիզ Գուլիևը սպառնում է Ադրբեջանի իշխանություններին Հայաստան տեղափոխվել, գրում է «Թալիշինֆո»-ն:

Գուլիևը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված հայտարարությունը: Իր հայտարարության մեջ Գուլիևը պատմում է այն մասին, որ Լերիկի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ռովշան Բագիրովը բռնի կերպով իրենից վերցրել է իրեն պատկանող հողատարածքը: Դրանից հետո բնակչին կանչել են ոստիկանություն և սպառնացել, որպեսզի վերջինս ոչ մի տեղ բողոք չներկայացնի:

Հուսահատ Էլդանիզ Գուլիևը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը Հայաստան տեղափոխվելն է, քանի որ, ըստ նրա, Ադրբեջանում իր բողոքները ոչ ոք չի ուսումնասիրի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստան էր տեղափոխվել թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը։ Նա հայտնել էր, որ իր ընտանիքով փախել է Ադրբեջանից՝ մահից խուսափելու համար:




Լրահոս