Ինչ են նշանակում մաշկի վրա առաջացող այս կարմիր բծերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե հանկարծ մաշկի վրա անհասկանալի կարմիր բծեր եք նկատել, ապա մի շտապեք անհանգստանալ: Որտեղի՞ց են առաջանում և ինչպե՞ս կանխել այդ բծերի հետագա տարածումը:

Անգիոման բարորակ ուռուցք է, որը կազմված է արյունատար անոթներից: Կա դրա առաջացման 2 հիմնական պատճառ.

1. Տարիքը

Շատերի մոտ անգիոման առաջանում է 30 և բարձր տարիքում: Որպես կանոն՝ այդ դեպքում փոքր խալ է առաջանում հիմնականում իրանի, ձեռքերի և ուսերի շրջանում: Նման անգիոմաները պարզապես մաշկի և անոթների տարիքային փոփոխությունների հետևանք են:

2. Օրգանիզմում խախտումները կամ սխալ կենսակերպը

Եթե անգիոման հետքի տեսք ունի, ապա այն կարող է վկայել լյարդի աշխատանքում խնդիրների, անոթային կամ հորմոնալ խախտումների մասին:

Եթե նկատում եք, որ այն փոխել է ձևը, գույնը կամ սկսել է արնահոսել, ապա անհապաղ պետք է դիմել բժշկի: Մնացած դեպքերում սովորաբար հիվանդանոց գնալու պատճառ չի հանդիսանում:

Հետագայում անգիոմայի տարածումից խուսափելու համար պետք է կայունացնել սննդակարգը: Շատ սոկեր և ջուր խմեք, կերեք թարմ բանջարեղեն՝ չմոռանալով օգտակար յուղերը, ինչպիսիք են ավոկադոն և ձիթապտղի յուղը:




Լրահոս