Նախիջևանի և Թուրքիայի միջև սահմանին Իգդիր նահանգում խոշոր վթար է տեղի ունեցել, փոխանցում է Hurriyet-ը: Բախվել են երկու ուղևորատար ավտոբուսներ:
Վթարի պատճառ են հանդիսացել եղանակային վատ պայմանները:
Հաղորդվում է, որ վթարի հետևանքով 5 ադրբեջանցի է մահացել:
Զոհվածների հստակ թիվը ճշտվում է, կան բազմաթիվ վիրավորներ: Դեպքի վայրում շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ են աշխատում: