Ժամը 14:00-ի դրությամբ Արցախում հանրաքվեին մասնակցել է քաղաքացիների 46.82 տոկոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` այսօր Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում:

Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂՀ սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է 48 115 քաղաքացի կամ` ընտրողների 46.82 տոկոսը:

Նշենք, որ այս պահի տվյալներով՝ ամենապասիվ ընտրատարածքը Երևանինն է: Երևանում քվեարկությանը մասնակցել է 139 քաղաքացի կամ՝ ընտրողների 24.65 տոկոսը:

 

 




Լրահոս