Այդ ուղղությամբ մենք որևէ զարգացում չենք տեսել. Արմեն Մարտիրոսյանը ՝ Հրանտ Բագրատյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե դիմել է վեց կուսակցությունների՝ դաշինք կազմելու համար, սակայն չի ստացվել։

«2016–ի փետրվարին դիմել եմ վեց կուսակցության, ասել եմ՝ եկեք վիճակահանություն անենք, 100 հազար դոլար դնենք, որ չգնանք իշխանությունից փող խնդրելու, բոլորի հետ հանդիպել եմ և ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետորսյանի և Լևոն Զուրաբյանի հետ։ Ասել են՝ մենք խոշոր ենք, երեք հոգի մեզնից մեկը՝ ձեզնից։ «Ժառանգության» Րաֆֆի Հովյաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը մինչ այսօր չեն պատասխանել»,-նշել էր նա:

ArmLur.am-ն այս առնչությամբ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչն է եղել Հրանտ Բագրատյանի առաջարկին ընթացք չտալու պատճառը:

«Պատճառն այն է, որ այդ ուղղությամբ մենք որևէ զարգացում չենք տեսել: Եթե հանդիպել ենք Հրանտ Բագրատյանի հետ, ապա դա նշանակում է, որ որևէ խնդիր չկա»,-ի պատասխան մեր հարցի ասաց Մարտիրոսյանը:

Լիդա Եղիազարյան

 

 




Լրահոս