Լուկաշենկոն մեկ շաբաթ կանցկացնի Սոչիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկ շաբաթ կանցկացնի Սոչիում, փոխանցում է «Բելտա» գործակալությունը:

Բելառուսի նախագահը բազմիցս հանդիպումներ է անցկացրել Սոչիում, այդ թվում ոչ պաշտոնական՝ Ռուսաստանի ղեկավարության հետ:

Լուկաշենկոն ավելի վաղ Մոսկվային մեղադրել էր ռուս-բելառուսական հարաբերությունները սրելու մեջ, ինչպես նաև հայտարարել Ռուսաստանի կողմից տնտեսական մի շարք համաձայնագրերը խախտելու մասին: Կրեմլում այդ մեղադրանքերը «ոչ կոռեկտ» էին անվանել՝ հավելելով, որ Մոսկվան և Մինսկը պետք է խնդիրները լուծեն բանակցային ճանապարհով:

Լուկաշնեկոն նաև հերքել էր Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս գալու՝ Բելառուսի մտադրությունը:




Լրահոս