4 ռուս զինծառայող է զոհվել Սիրիայում ռադիոկառավարվող ականի վրա մեքենայի պայթեցման ժամանակ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է BBC-ն:
Տիյաս օդանավակայանի շրջանում դեպի Հոմս տանող ավտոճանապարհին մեքենայի տակ գործի է դրվել ռադիոկառավարվող ականը:
Հաղորդվում է, որ ևս երկու վիրավոր զինծառայողների կյանքի համար պայքարում են ռուս բժիշկները:
Այլ մանրամասներ ՌԴ ՊՆ-ն չի հայտնում: