«Սևան» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ Արշակ Թամրազյանի փախուստի փորձ կատարելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Իսկ ինչպես է դատապարտյալին հաջողվել փախուստի փորձ կատարել:
ArmLur.am-ը տեղեկանում է, որ ՔԿՀ-ի բնակելի գոտու և վարչական տարածքի միջև գտնվող տրանսպորտային միջոցների հսկիչ անցագրային կետում մեքենան զննելիս Ա. Թամրազյանը հայտնաբերվել է ՔԿՀ աշխատակիցների կողմից:
Ի դեպ, հայտնաբերման պահին առգրավվել է նաև դատապարտյալի բջջային հեռախոսը:
Պարզեցինք՝ Արշակ Թամրազյանը նախկինում ևս դատապարտված է եղել: Իսկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Թամրազյանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման եղբոր հետ ուրիշի տուն ապօրինի մուտք գործելու և գողություն անելու մեղադրանքով:
Իսկ 6 տարվա ազատազրկման նա դատապարտվել է մեղադրանքն ընդունելու պարագայում: Չնայած բոլոր ատյանները սպառելու հանգամանքին՝ վճիռն անփոփոխ է մնացել:
Իսկ գողոնը կազմված է եղել բջջային հեռախոսից, պղնձից և 4900 դրամ գումարից: