ՖՈՏՈ. Էդ կարգ որոշողները չեն հասկանում, որ մարդու կողքին երկու անգամ մինամյոտ ա պայթում, էդ ինչ ա նշանակում. ինչ է պատմում ապրիլյան պատերազմում վիրավորված կամավորականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. ապրիլի 6-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով  կամավոր զինվորագրված, դերասան `Թաթուլ Ծատրյանը Թալիշի դիրքերում ստացել է բեկորային վնասվածք թիկունքի, թոքի, գլխի և մարմնի այլ տարբեր հատվածներում:

Նշենք, որ Թաթուլը երրորդ կարգի հաշմանդամ է, պետք է  ստանա  54 հազար դրամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ, սակայն, վերջինիս խոսքով՝ իր վնասվածքները, ոչ թե երորրդ այլ երկրորդ կարգի են. «Դե ասում են թոքը վերականգնվող  օրգան է: Աջ կողմից շատ են կտրել, չեն մաքրել էլի, վիրահատություն են արել, որի համար ես շատ շնորհակալ եմ: Ոտքի վրա եմ, բայց այն, ինչը, որ  ինձ հասանելի է ու չի լինում, էդ արդեն անարդար է: Էդ կարգ որոշողները  չեն հասկանում, որ մարդու կողքին երկու անգամ մինամյոտ պայթի, երևի չեն հասկանում, թե ինչ է նշանակում»:

ArmLur.am-ի հետ զրույցում Թաթուլը պատմեց, որ Կապանի կամավորական ջոկատի հետ ապրիլի 3-ին մեկնել է Արցախ. « Մինամյոտի պայթելու ժամանակ թոքերս թորոկոտորիա են արել, թիակից էլի ասկոլկա ա մտել, շատը գլխիս մեջ է մտել, դեռ փշուրները մնում ա: Երեք հատ խփեցին, չորրորդին արդեն կանտուզիա էինք ստացել: Ես վիրավորվեցի, ընկերներս վիրավորվեցին»:

Թ. Ծատրյանին անհապաղ Արցախից  տեղափոխել  են Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ շուտափույթ ձևով  թոքի վիրահատության է կատարվել: Զինվորական հոսպիտալում մոտ մեկ ամիս ստացիոնար բուժում է ստացել. «Հետևանքները շատ-շատ են մնացել: Գլխացավերը, անքնությունը, էդ մինամյոտի պայթյունից աջ ականջիս լսողությունն                                է վատացել: Գլխիս կպնում եմ, ահավոր ցավում է»:

Հավելենք, որ Պաշտպանության նախարարության կողմից ստացել է 500 հազար դրամի աջակցություն:

«Աստված տա լավ լինի, հիմա  էս եղանակներին անտանելի գլխացավեր ունեմ».-ասաց նա:

Ծատրյանների ընտանիքում միայն աշխատում է Թաթուլի հայրը՝ Արտակ Ծատրյանը, ով երկրորդ կագի հաշմանդամ է: Ունեն չորս միլիոն դրամի վարկ, որը վերցրել են եղբորն ամուսնացնելու և տունը վերանորոգելու նպատակով: Թաթուլը, թերևս, բազմաթիվ առողջական խնդիրների առաջ է կանգնած, սակայն ընտանիքի հոգսը թեթևացնելու համար, ցանկանում է աշխատել:

Նա, թերևս, մեր ներկայացրած զինհաշմանդամներից միակը չէ, որ անգամ վիրավոր և արդեն իսկ լուրջ առողջական խնդիրներով,  չեն կարողանում իրենց վաստակած գումարը լիարժեք ստանալ` գոնե պատշաճ կերպով դեղեր գնելու համար:

Լիդա Եղիազարյան




Լրահոս