Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից. Էդվարդ Նալբանդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանին, իհարկե, դուր չի գալիս, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, նման հայտարարությամբ «Ռիա Նովոստի»­ի հետ զրույցում հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Իհարկե, մեզ կարող է դուր չգալ այն, որ Ադրբեջանը զենք է գնում մեր դաշնակցից, որը, որպես Մինսկի խմբի համանախագահ, մեծ ջանքեր է գործադրում, այդ թվում և Հայաստանի հետ համատեղ, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար»,­ նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նա նաև շեշտել է, որ Հայաստանը ստիպված է ջանքեր գործադրել ուժի բալանսը պահելու համար: «Ինչ վերաբերվում է «սպառազինությունների մրցավազքին», Հայաստանը չէ, որ սպառնում է նոր պատերազմով, Հայաստանը չէ, որ պարծենում է իր ռազմական բյուջեի թվերով և գնված սպառազինության քանակով, որ խախտում է ԵՍԶՈՒ նորմերը: Թե ինչի է այդ ամենը հանգեցնում, ականատեսը եղանք նախորդ տարվա ապրիլին… Բնական է, որ նման պայմաններում ստիպված ենք բոլոր ջանքերը գործադրել, տարածաշրջանում ուժերի բալանսի պահպանման և էսկալացիայի նոր բռնկումներից, նոր պատերազմից խուսափելու համար»,­ հավելել է Նալբանդյանը:




Լրահոս