Շարժայում մեկնարկած շախմատի «Գրան Պրի» մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը միավորը բաժանեց անգլիացի Մայքլ Ադամսի հետ:
Հայ գրոսմայստերն այժմ 1 միավորով բաժանում է մրցաշարային աղյուսակի 4-ից 15-րդ հորիզոնականները Ռիչարդ Ռապպորտի, Դին Լիրենի, Դմիտրի Յակովենկոյի, Ջոն Լյուդվիգ Համմերի, Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսի, Ալեքսանդր Ռյազանցեւի, Հոու Յիֆանի, Հիկարու Նակամուրայի, Պավել Էլյանովի, Ալեքսանդր Գրիշչուկի եւ Յան Նեպոմնյաշչիի հետ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Միանձնյա առաջատարը 2 միավորով ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է: 2-3-րդ տեղերում են Մայքլ Ադամսը եւ Շախրիյար Մամեդյարովը՝ 1,5-ական միավորով:
Այսօր Արոնյանը սևերով խաղալու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: