Այսօր ԼՂՀ-ում Սահմանադրական հանրաքվեին զուգահեռ Ասկերան քաղաքում համար հինգ ընտրական տարածքի լրացուցիչ խորհրդարանական ընտրություններ են: Երկու թեկնածու կա՝ Արցախի պետական համալսարանի ավագ դասախոս Վիլեն Սաֆարյան և Վաչիկ Բալասանյան, ով Արցախի հերոս, ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի եղբայրն է:
«Իմ եղբայրը դեմ չի եղել, որ ես առաջադրել եմ իմ թեկնածությունը: Դա իմ սահմանադրական իրավունքն է, ոչ մեկ ինձ ոչ դեմ, ոչ էլ կողմ է եղել»,- նշեց նա: Նրա խոսոքով՝ Վահան Բադասյանն իր վստահված անձն է Ակբաղբյուր գյուղում:
Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը նոյեմբերին նշանակվեց ԼՂՀ ԱԺ ԱԱԽ քարտուղար և լրացուցի ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն առաջացավ: