Արցախի Հանրապետությունում արդեն ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։ Լրագրողների հետ զրույցում ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը նշեց, որ գրանցված 104 566 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 79 314-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 76, 44%։
Նա նշեց, որ Երևանում գործող ընտրատեղամասում գրանցված 869 ընտրողից քվեարկել է 571-ը։ Երևանում հիմնականում քվեարկել են թալիշցի ընտրողները։