Հանրաքվեն ևս մեկ քայլ էր Ղարաբաղի պետականության կայացման ուղղությամբ. Մերձդնեստրի խորհրդարանի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Լեռնային Ղարաբաղում ընտրություններն ընդհանուր առմամբ նորմալ են ընթացել և իմ այցելած ընտրատեղամասերում խախտումների չեմ հանդիպել: Այս մասին այսօր Ստեփանակերտում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Մերձդնեստրի դիտորդական պատվիրակության անդամ, Մերձդնեստրի խորհրդարանի պատգամավոր Գրիգորի Յեչենկոն: «Մի շարք համայնքներում  արդեն ժամը մեկին կարելի էր ասել, որ հանրաքվեն կայացել է, քանի որ մարդիկ ընտրության էին գնում մեծ խանդավառությամբ, ու սա իսկապես տոն էր նրանց համար»,- նշեց Գ. Յեչենկոն։

Յեչենկոն կատակեց, որ տեղամասերից մեկում գրանցվել է նույնիսկ 100 տոկոսանոց մասնակցություն. «Շուշիի 10/70 տեղամասում՝ բանտում»,- նշեց Մերձդնեստրի պատգամավորը։ «Սա ևս մեկ քայլ էր Ղարաբաղի պետականության կայացման ուղղությամբ»,- ամփոփեց նա։




Լրահոս