Նաիրա Զոհրաբյանը ռեյտինգային ընտրակարգը նմանեցրել է գլադիատորական մարտերի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ռեյտինգային ընտրակարգը նմանեցրել է գլադիատորական մարտերի: «Հաշվի առնելով ռեյտինգային ընտրակարգի այլանդակ բնույթը՝ ընդդիմադիր քաղաքական ուժերիս հաջողվեց գոնե մի քանի սկզբունքային դրույթ ֆիքսել ԸՕ-ում, որը հնարավորություն կտա որոշակի վերահսկողություն իրականացնել ընտրական գործընթացի նկատմամբ։

Հակառակ դեպքում՝ մեզ սպասվում էր Պոմպեյի կործանմանը հավասարազոր ընտրական ցնցում»,- «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ասել է նա: Իսկ երկու առանցքային դրույթները ընտրական ողջ գործընթացի տեսանկարահանման եւ ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու պահանջներն են եղել: «Հիշե՛ք, ռեյտինգային այս դեֆորմացված ընտրակարգը հենց ՀՀԿ ներսում է բերելու գլադիատորական մարտերի։ Ռեյտինգայինով առաջադրված գլադիատորներն իրար դեմ կյանքի-մահու պայքար են մղելու, եւ հաղթելու է նա, ով վերջում «ողջ» կմնա։ Սա է այս համակարգի փիլիսոփայությունը»,- ասել է նա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս