Արցախում տեղի ունեցած հանրաքվեն համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան:
Նա նշեց, որ նոր Սահմանադրությունը ճանապարհ կբացի Արցախի ինքնուրույնության համար:
Նրա խոսքով` շատ կարևոր է, թե ինչպես են Արցախում հետևելու նոր Սահամանդրությանը. պետք է հասկանալ, թե այստեղ որքանով է առկա դեմոկրատիա: