Բելառուսը փորձում է մի քանի աթոռի վրա միաժամանակ նստել. ռուս ռազմական փորձագետը` Լապշինի արտահանձնման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում երեկ անցկացրած սահմանադրական հանրաքվեն ՌԴ պատվիրակության անդամները ևս  դրական և միջազագային չափանիշներին համապատասխանող գնահատեցին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եսեևը:

«Մարդիկ պատրաստ են նույնսիկ Թալիշ վերադառնալ, և սա  նշանակում է, որ Արցախը երբեք չի տրվի ուրիշին»,- ասաց ռուս փորձագետը:

Նա հավելեց, որ ցանկանում է, որպեսզի Արցախի անկախությունն ընդունեն որքան հնարավոր է շուտ:

Անդրադառնալով ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահաձնմանը Ադրբեջանին և ռուս- բելառուսական հարաբերություններին` նա ընդգծեց, որ Բելառուսը փորձում է մի քանի աթոռի վրա միաժամանակ նստել:

«Այնպիսի քայլեր են անում, որոնք գործընկերային չեն, ռուս -բելառուսական հարբերությունները կարող են ավելի վատանալ»,-հավելեց Վլադիմիր Եսեևը:




Լրահոս