Վիտալի Բալասանյանի եղբայրն Ասկերանում պարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից բացի թիվ 5 ընտրատարածքում` Ասկերանում, մեծամասնական ընտրակարգով պատգանավոր էին ընտրում:

Նշենք, որ նման անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ Արցախի հերոս, ԱԺ նախկին պատգամավոր Վիտալի Բալասանյանը նշանակվեց ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

Այս ընտրատարածքում թեկնածուները երկուսն էին` Վիլեն Սաֆարյանը և Վաչիկ Բալասանյանը` Վիտալի Բալասանյանի եղբայրը:

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը լրագրողներին հայտնեց, որ ասկերանցիները բավական ակտիվ են եղել և ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող անձանց 88 տոկոսը: Ըստ այդմ Վիլեն Սաֆարյանը հավաքել է ձայների 65 %-ը, իսկ Վաչիկ Բալասանյանը 33 %-ը:

Հետաքրքիրն այն է,  որ Վիլեն Սաֆարյանը երեկ հայտարարել էր, որ ընտրություններում Վիտալի Բալասանյանը պաշտպանում է իրեն, ոչ թե եղբորը:

 




Լրահոս