Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն դիմել է «կապտանռնագույնների» երկրպագուներին:
«Բարսելոնան» կյանքիս ակումբն է: Կարող եմ հասկանալ երկրպագուների դժգոհությունը, սակայն ոչ դրա արտահայտման ձևը: Չեմ կարողանում հասկանալ երկրպագուների սուլոցները և նրանց կարճ հիշողությունը:
Եկեք բարդ ժամանակներում լինենք ավելին, քան ակումբն է: Երբ հաջողություններ ունենք, դրանք տոնում ենք բոլորս: Իսկ երբ պետք է տառապենք, ապա նույնպես պետք է տառապենք բոլորս»,- Պիկեի խոսքը մեջբերում է «Marca»-ն: