
Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան նշանակվել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ, փոխանցում է Vestikavkaza-ն:
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:
Ադրբեջանում փոխնախագահության ինստիտուտը սահմանվել է 2016թ. աշնանը՝ Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների մասին համընդհանուր հանրաքվեի արդյունքների համաձայն: Փոփոխություններից մեկի համաձայն՝ երկրում ավելացել են առաջին փոխնախագահի և փոխնախագահի ղեկավար պաշտոնները: