Ո՞ւմ տեղը զբաղեցրեց Սեյրան Օհանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին դաշինքում հատուկ չեն առաջադրել առաջին հորիզոնականում: Առաջին տեղին, ըստ Ա. Մարտիրոսյանի, նախնական փուլում հավակնում էր «Ժառանգությունից» երեկ հեռացած Զարուհի Փոստանջյանը: Սակայն նա մերժել է դաշինքի հետ ցանկացած ձևաչափով համագործակցությունը:

«Չի եղել առաջին տեղի համար պոտենցիալ մեկը, որի թեկնածությունը չքննարկվեր: Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, ապա նա մի մարդ է, ում ընդունում եւ հարգում են իշխանության շարքերում բոլորը և գրեթե բոլոր ընդդիմադիրները: Իշխանության մեջ եղած մյուսներից նա տարբերվում է նրանով, որ միշտ ոչ թե քաղաքական գործիչ է եղել, այլ զինվորական: Նույնիսկ այն, որ Օհանյանն իշխանության մեջ է եղել՝ արդեն իսկ սխալ է: Բայց բոլորն էլ սխալներ ունեցել են, նաեւ ես: Սակայն անհրաժեշտ է դրականը բացասականի հետ համեմատել, իսկ Սեյրան Օհանյանի թիկունքում դրականն ավելի շատ»,- եզրափակեց Մարտիրոսյանը:




Լրահոս