Ռուսաստանի կառավարությունը իրավունք կստանա արգելել Ռուսաստանում ապրանքների շրջանառությունը, որոնք ներկրվում են Եվրասիական տնտեսական միությունից, փոխանցում է ՌԲԿ-ն:
Համապատասխան օրինագիծը նախապատրաստվել է ՌԴ ֆինանսների նախարարության կողմից: Խոսքը, մասնավորապես, այն ապրանքների մասին է, որոնց նկատմամբ միության այլ երկրներում գործում են ներմուծման ցածր տուրքեր:
«Արգելքի տակ կարող են հայտնվել ապրանքները, որոնք ներկրվում են Ռուսաստան երրորդ պետություններից՝ Ռուսաստանի և ԵՏՄ-ի միջև ընդունված կանոնների համաձայն»,-ասվում է հրամանագրում, որը հայտնվել է ՌԲԿ-ի տրամադրության տակ:
2014թ. Ռուսաստանը սահմանափակել էր ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից և Նորվեգիայից ապրանքների ներմուծումը: Արգելքի տակ էին հայտնվել՝ ձուկ, միս, ծովամթերք, բանջարեղեն, ընկուզեղեն և կաթնամթերք: Հետագայում Ռուսաստանը երկարաձգեց մթերային էմբարգոն մինչև այս տարվա վերջ: Ցուցակում ավելացել են Ալբանիան, Չեռնոգորիան, Իսլանդիան և Լիխտենշտեյնը: