ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ են մտածում երևանցիները Արցախի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին. հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արցախում տեղի ունեցավ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով անցում կատարվեց կառավարման նախագահական համակարգի, իսկ դեռևս գործող Սահմանադրությամբ ԼՂՀ-ում կիսանախագահական համակարգ էր:

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին կողմ քվեարկեց 69 հազար 540 քաղաքացի, որը կազմում է ընտրողների 87,6 տոկոսը, իսկ դեմ՝ 7 հազար 686 քաղաքացի: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմեց 2 հազար 202 կամ 2,8 տոկոս:

Սահմանադրական փոփոխությունների նպատակը պետական կառավարման արդյունավետության բարձրացումն է: Ըստ նախագծի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ուժեղ և միասնական գործադիր իշխանություն:

ArmLur.am-ն  Երևանի քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ի՞նչ են մտածում Արցախի Սահմանադրական փոփոխությունների մասին և արդյո՞ք դա որևէ դրական ազդեցություն կունենա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան. Նարեկ Սարգսյան




Լրահոս