Ես կցանկանայի, որ Մեսսին բրազիլացի լիներ. Տիտե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն խոսել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին.

«Այո, ես կցանկանայի, որ Մեսսին բրազիլացի լիներ: Չնայած բավականին սկզբունքային մրցակցությանը՝ մենք հիանում ենք նրանով:

Մեսսին անհավատալի է: Նա չափազանց ստեղծագործ ունակություններ ունի՝ սովորականից վեր: Նա տեսնում է այն, ինչ մյուսները չեն տեսնում:

Ռոնալդու՞ն. նրանք տարբեր ոճեր ունեն: Մեկը գոլ է խփում, եզրափակում է, մյուսը՝ խաղացող, ստեղծագործ և հրաշագործ ֆուտբոլիստ է: Լինելով միևնույն թիմում՝ նրանք կոչնչացնեին մրցակիցներին»,- Տիտեի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը՝ հղում կատարելով «AS»-ին:




Լրահոս