Փետրվարի 20-ին, ժամը 21.00-ին, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Արարատյան փողոցի թիվ 64/5 տան երկաթյա դարպասին և պատին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 20-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել, որ փետրվարի 19-ին, ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիչինայի և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել իր 31-ամյա դստերը և պատճառել մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վարորդը նույն օրը, ժամը 16.30-ին, ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 20-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 8-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 20-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի սկզբնամասում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 20-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արթիկ-Պեմզաշեն ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 20-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի ճակատային շրջանի աջ կեսի սալջարդ, ենթամաշկային հեմատոմա, աջ դաստակի շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 58-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, «ԿամԱԶ 4310» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիսի Մաշտոցի և Ավանգարդի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն, ցույց տվել առաջին բուժօգնություն, պատահական ավտոմեքենայով ուղարկել է հիվանդանոց և հեռացել դեպքի վայրից:
Վարորդը ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն: