Չի ծնվել գազան, որը կարող է հրամայել արջին. Շոյգուն պատասխանել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնաբանել է երեքշաբթի օրն իր բրիտանացի գործընկեր Մայքլ Ֆելոնի կողմից արված հայտարարությունն այն մասին, որ Արևմուտքը չի ցանկանում, որպեսզի «արջն իր թաթերը գցի Լիբիայի վրա»:

«Եթե շարունակենք «կենդանական» թեման…Նրանց զինանշանի վրա, կարծեք առյո՞ւծ էր: Կա հին ասացվածք. «Բոլոր առյուծները կատուներ են, սակայն ոչ բոլոր կատուներն են առյուծներ»: Թող յուրաքանչյուրն ինքն իր խնդիրները լուծի: Եվ մենք չենք կարծում, որ նրանց կենդանաբանական այգում ծնվել է գազան, որը կարող է հրամայել արջին»,-ասել է Շոյգուն:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել էր, որ Արևմուտքին չի բավարարում Լիբիայի հետ Ռուսաստանի շփումները: «Մենք չենք ցանկանում, որպեսզի արջն այնտեղ իր թաթերը գցի»,-ասել էր Ֆելոնը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում:




Լրահոս