Քարվաճառ-Վարդենիս ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. ուղևորը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 21-ին, ժամը 15:18-ին տեղեկություն է ստացվել, որ Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Շահումյանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Mitsubishi Airtrek» մակնիշի 35 DF 979 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1962 թ. ծնված Ն. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 20 մ), ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ 1961 թ. ծնված Ա. Ս.-ը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի բնակիչներ` 1984 թ. ծնված Թ. Ս.-ը և 1982 թ. ծնված Գ. Մ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Քարվաճառի N զորամասի բուժկետ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս