Պորոշենկոն կոչ է արել ուժգնացնել հակառուսական պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել ուժգնացնել Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցները Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնավար հանրապետությունների ճանաչումից հետո, փոխանցում է Gazeta.ru-ն:

«Նախագահը կողմ է հանդես եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժգնացմանը՝ «ֆեյք» հանրապետությունների «ֆեյք» փաստաթղթերի ճանաչման պատճառով»,-թվիթերի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «Դոնեցկի և Լուգանսկի փաստաթղթերի ճանաչման մասին որոշումն ընդունվել է հումանիտար նկատառումներից ելնելով»:




Լրահոս