«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան խոսել է Անգլիայի գավաթի շրջանակում իր նախկին թիմի՝ «Չելսիի» հետ սպասվելիք առաջիկա խաղի մասին.
«Մենք արդեն հեռանում էինք «Իվուդ Պարկից», երբ սոցկայքերում կարդացինք, որ Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում մեր մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»:
Կարիք չկա ավելորդ անգամ ասել, որ սա ևս մեկ առանձնահատուկ խաղ կլինի ինձ համար: Սա, անկասկած, ամենաբարդ վիճակահանությունն էր, որ կարող էր մեզ բաժին ընկնել, բայց մենք այնտեղ կմեկնենք լուրջ մոտիվացիայով և կփորձենք մոռանալ այն դառնահամը, որը մեզ մոտ մնացել է «Սթեմֆորդ Բրիջ» կատարած վերջին այցելությունից հետո»,- ասել է նա: