Հայաստանն ու Արցախը ներկայացվեցին Լոս Անջելեսի՝ «Ճամփորդություններ և արկածներ» ցուցահանդեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Հայաստանն ու Արցախը կրկին մասնակցեցին Լոս Անջելեսի՝ «Ճամփորդություններ և արկածներ» ցուցահանդեսին, որը համարվում է ԱՄՆ-ում զբոսաշրջային ոլորտի խոշորագույն միջոցառումը։

Աշխարհի լավագույն հանգստավայրերն ու տուրիստական փաթեթները ներկայացնելու համար այս ցուցահնդեսին ամեն տարի մասնակցում են տասնյակ երկրներ և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։

Հայկական տաղավարում այս տարի ներկայացված էին 10 ընկերություններ՝ Հայաստանից և ԱՄՆ-ից: Ցուցահանդեսի այցելուներին ցուցադրվեցին հայկական քաղցրավենիք, չրեր խմիչքներ, ոսկերչական աշխատանքներ և հայկական երկու հանրապետություններին վերաբերող զբոսաշրջային փաթեթներ:

ԱՄՆ հայկական տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներն արձանագրեցին, որ նախորդ տարիների մասնակցությունից հետո ավելացել է Հայաստան և Արցախ մեկնելու նպատակով իրենց դիմող օտարերկրյա քաղաքացիների թիվը:

Ցուցահանդեսի ընթացքում Վարդան և Սիրանույշ Գևորգյաններ պարային համույթը ներկայացավ հայկական կատարումներով:
Տեղեկանք․ Ցուցահանդեսին մասնակցում էր նաև Հայ-ամերիկյան գործարար խորհուրդը։ Հայաստանյան ընկերությունների մասնակցությունը համակարգել է ՀՀ կառավարության Միջազգային գործարար կապերի խորհուրդը:




Լրահոս