Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Աբխազիայի Հանրապետության Ժողովրդական Ժողովի-Խորհրդարանի փոխխոսնակ Էմմա Գամիսոնիային և Ժողովրդական Ժողովի-Խորհրդարանի պատգամավորներ Ախրա Պաչուլիային և Լևոն Գալուստյանին, ովքեր Արցախ էին ժամանել միջազգային դիտորդական առաքելությամբ` մասնակցելու ԼՂՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Արցախի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության միջև հաստատված հարաբերությունների բարձր մակարդակը։ Երկուստեք վճռականություն են հայտնել շարունակել ջանքերը՝ ուղղված երկու երկրների և նրանց ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված սերտ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը։