«Ժամանակ» թերթը գրում է. ««Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը Անդրանիկ Թևանյանի հետ ունեցած վերջին հակասությունից հետո կուսակցության գրասենյակ չի գնում։ Մեր տեղեկություններով՝ Թևանյանը արգելել է Օսկանյանի որդու ձերբակալության թեմայով մեծ աղմուկ բարձրացնել, ինչի պատճառով նախկին ԱԳ նախարարի վրդովմունքն էլ ավելի է խորացել։ Ըստ մեր աղբյուրի, սակայն, Անդրանիկ Թևանյանի և Վարդան Օսկանյանի վեճը այլ արմատ ունի։
Օսկանյանը վերջերս մեծ գումար է խոստացել դրսից բերել, ինչը նրան չի հաջողվել, որից հետո Սամվել Բաբայանը նրան զրկել է դաշինքում որոշումների վրա ազդելու իրավունքից։ Անդրանիկ Թևանյանն էլ, ինչպես հայտնի է, դեռ 2005թ. Սամվել Բաբայանի կողմից հիմնադրված «Դաշինք» կուսակցության խոսնակն էր, իսկ այժմ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում հանդես է գալիս որպես Սամվել Բաբայանի ներկայացուցիչ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: