«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում ներքին խմորումներ են սկսվել: 2016թ. ընթացքում մարզային մի քանի դատավոր դիմում է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավորի թափուր տեղի համար ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու նպատակով: Ու թեեւ արդարադատության խորհրդում դատավորներից մի քանիսի դիմումները դրական եզրակացություն են ստացել, սակայն վերջին պահին նրանք մեկը մյուսի հետեւից հրաժարվել են Երեւան տեղափոխվելուց եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր աշխատելուց:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատավորները հրաժարվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու «հորդորով», քանի որ այդ նոր դատավորները նրա սրտով չեն եղել: Ու հիմա այդ թափուր տեղերում նշանակվելու են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու մերձավորները. նա արդեն Սերժ Սարգսյանին է ներկայացրել իրեն հաճո ցուցակը: Ի դեպ, Ռշտունին հավակնում է դառնալ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: