«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ Սահմանադրական հանրաքվեի մասնակիցների 87,6 տոկոսը կողմ է քվեարկել նոր Սահմանադրությանը, որով երկիրն անցնում է նախագահական կառավարման։ Զուռնա-դհոլով ուղեկցված հանրաքվեն, որը ողջունել են նաեւ միջազգային դիտորդները, սակայն, ոչ բոլորին է հավատ ներշնչում։ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, օրինակ, կարծում է․ «Ասել, թե Արցախում դեմոկրատական հանրաքվե է եղել, դա ծիծաղելի է։ Ինձ մի ծիծաղեցրեք։ Դա նկարչություն է բառիս բուն իմաստով»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: