Երթևության կանոնների խախտման տուգանքը ուշացնելիս 25- 50%-ի չափով ավելացումների ինստիտուտը կվերանա. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ թերթը գրում է. «Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար  նշանակված  տուգանքը  քաղաքացու կողմից սահմանված  ժամկետում չվճարելու  համար 25 և 50 տոկոսի չափով  ավելացումների ինստիտուտը  կվերանա մինչև  այս տարվա հուլիսի 1-ը:

Այսպիսի դրույթ է ներառված  «Ճանապարհային ոստիկանության համակարգի  բարեփոխումների հայեցակարգում», որի նախագիծը կքննարկվի  կառավարության առաջիկա նիստում:  Մինչև 2014թ.  տուգանքն ուշացնելու դեպքում  այն կրկնապատկվում, ապա  եռապատկվում էր, բայց  հանրային դժգոհությունների պատճառով իշխանությունը հրաժարվեց դրանից: Հիմա ոստիկանությունը կամովին որոշել է հրաժարվել  նաև 25 և 50 տոկոս ավելացումներից:

Ուշագրավն այն է, որ դա պետք է իրականացվի  2017թ. երկրորդ եռամսյակում,  ինչը ենթադրում է օրենսդրական փոփոխություն:  Դրանից էլ ակնհայտ է դառնում, որ  օրենսդրության մեջ համապատասխան  փոփոխությունների վերաբերյալ  քննարկումները կսկսվեն  մինչև խորհրդարանական ընտրությունները և կունենան հանրային դրական արձագանք: Թերևս, այստեղ է պետք փնտրել ոստիկանության՝  կամովին  բարիանալու գաղտնիքը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս